Երեքշաբթի, 19.03.2024, 10:21
Ողջույն Հյուր | RSS

ՇԱՄԼՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 166
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Մեր քաղաքը

Շամլուղ համայնքը գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքում Հայաստանի հյուսիս արևելյան մասում, Լալվար սարի ստորոտում, վարչական տարածքը կազմում է 6527,94 հա, շրջապատված է անտառներով և ժայռերով, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա է, հեռավորությունը կենտրոնական մայրուղուց 10 կմ է, մարզկենտրոնից 75 կմ է, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Մինչև 18-րդ դարի կեսերը Շամլուղի մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է բնակավայր և մարդիկ զբաղվել են պղնձագործությամբ (այդ են վկայում այստեղ հայտնաբերված դամբարանադաշտերը, որոնք վերաբերվում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին):


Ավանդույթը պատմում է, որ Արտաշես I արքան Մեծ Հայքի հյուսիսային նահանգները շրջելիս (մ.թ.ա 189-160թթ ) եղել է Շամլուղի պղնձի հանքերում, որտեղ պղնձագործները նրա համար մատանի են ձուլել ու նվիրել:
Պղնձի հանքերի շահագործման նպատակով այստեղ են հրավիրվել հույն մասնագետներ , 18-րդ դարի 50-60 ական թվականներին, իսկ 1887-1914թթ. հանքերը շահագործել են ֆրանսիացիները:
Շամլուղի նախկին անվան մասին դեռևս ոչ ոք ստույգ տեղեկություն չունի, Շամլուղ անունը մերթ մեկնաբանվում է այսպես. շամ արմատից, որ ժողովրդի լեզվով նշանակում է շամի, չամի, սոճի և լուղ վերջածանցով , որը նշանակում է տեղ, վայր, շեն, ավան:
Ասում են նաև, թե Շամլուղն իր անվան առաջացմամբ պարտական է Ֆրանսացիներին: Բանն այն է,որ տեղի հանքերում կոնցեսիոն հիմունքներով աշխատում էին դ’Արտանյանի ու Բալզակի հայրենակիցները: Գործը բավականին դժվար էր առաջ գնում, նույնիսկ հանք հասնելն էր փորձություն: Ֆրանսիացիները հաճախ կրկնում էին «Դժվար ուղի». (ֆրանսերեն «chemin rude»): Այդ բառակապակցությունը հետագայում կերպարանափոխվելով, իբր դարձել է Շամլուղ:
Դժվար է ասել` որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: Բայց ինչպես էլ որ լինի, ակնհայտ է, որ Շամլուղի կենսագրությունը մեկնարկի պահից առ այսօր սերտորեն կապված է հանքագործության հետ: Ստեղծվելով որպես հանքագործային արդյունաբերական համայնք, այն այժմ էլ է լուրջ դեր խաղում Հայաստանի լեռնամետալուրգիայի համակարգում:
Խորհրդային շրջանում հանքերը շահագործել են 1926թ. մինչև մեր օրերը (որոշ ընդմիջումներով): Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը կազմել է 4500 մարդ:
Շամլուղը նախկինում բազմազգ բնակավայր է եղել, որտեղ կողք կողքի ապրել և աշխատել են 16 ազգության ներկայացուցիչներ, այժմ համարյա միատարր է, հիմնականում հայեր, հույների, վրացիների և ռուսների մի քանի ընտանիքներ: Կա ազգամիջյան հակամարտությունների հետևանքով Ադրբեջանից վերաբնակեցված 11 ընտանիք:
Շամլուղը նախկինում եղել է քաղաքատիպ ավան, 1995թվականին բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ:
Շամլուղ համայնքի կազմում ընդգրկված են չորս թաղամասեր` Բենդիկ, Բուղաքար, Շամլուղ և Վերին Ախթալա: Շամլուղ համայնքի տարածքում կան պատմական մի շարք ավերված հուշարձաններ, թաղամասերից մեկում կա փոքրիկ եկեղեցի: Համայնքի տարածքով անցնում է Ոչքիլիսա (երեք վանք) գետը: Բուղաքար թաղամասի ձուրակում կա «Թթու ջուր» կոչվող աղբյուր: Քաղաքի ջրամատակարարումը կատարվում է Լալվարի սառնորակ աղբյուրներից, ջրամատակարարման սնուցումը իրականացվում է ինքնահոս եղանակով` բաշխվում է ջրամբարների միջոցով:
Համայնքի կլիման մեղմ է, բարեխառն ձմռանը համեմատաբար տաք է,հիմնականում կայուն ձյունածածկով, պարզկա ու շոգ չորային ամառներով: Շնորհիվ մեղմ կլիմայի ունի փարթամ բուսականություն: Շամլուղի անտառներում հիմնականում աճում են սոճի, հաճարենի, կաղնի, լորենի, բոխի, այլ ծառատեսակներ և բազմաթիվ հատապտուղներ:
Բնակավայրի տիպը արդյունաբերական է: Համայնքում այսօր գործում են պղնձի հանքեր, անտառտնտեսություն, բուժ կետ (նախնում հիվանդանոց), փոստային բաժանմունք, փայտամշակման արհեստանոց, խանութ-կրպակներ, նախկինում գործել է Ալավերդու կարի ֆաբրիկայի մասնաճյողը, որտեղ աշխատել են մեծ թվով կանայք` ներկայումս համայնքն ունի կանանց աշխատատեղի խնդիր:
Համայնքն ունի 100-ամյա միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են անվանի մասնագետներ և հայրենասեր զինվորներ: Քաղաքի կենտրոնում կառուցված է Արցախյան կռիվներում զոհված ազատամարտիկների խաչքար – հուշարձան, քաղաքի տարածքում առկա է պղնձի հանքաքարի մեծ պաշարներ, հարմար է զարգացնել զբոսաշրջիկությունը և տուրիզմը` ելնելով բնակլիմայական պայմաններից: Բարվոք վիճակում է գտնվում գլխավոր մայրուղուց մինչև համայնք հասնող ճանապարհը:
Տարբեր ծրագրերով վերանորոգվել է Լալվար-Շամլուղ ջրագիծը, որն ապահովում է ազգաբնակչության անխափան ամենօրյա ջրամատակարարումը: Բարեխառն եղանակը և առկա անտառները հիմք են հանդիսանում անասնաբուծության զարգացման համար:
Համայնքի բնակչությունը հիմնականում աշխատում է պղնձի հանքերում, մյուսները զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ:
Սիրելի բարեկամ, մենք`շամլուղցիներս հրավիրում ենք Ձեզ մեր չնաշխարհիկ բնակավայր վայելելու սարերի արանքում ծվարած մեր դրախտավայրի հրաշք բնությունն ու անմահական օդն ու ջուրը:

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Կայքի գործընկերները


© Հեղինակային իրավունքը Շամլուղի միջնակարգ դպրոցի © 2024
uCoz