ԳԱՐԵԳԻՆ (ԳԱՐԻԿ) ՀԱՅԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ - Ծնվել է 1959թ.մայիսի 30-ին, Թումանյանի շրջանի Շամլուղ բանավանում (ներկայիս` Լոռու մարզի, Շամլուղ քաղաք), հանքափորի ընտանիքում, 1966-1974թթ. սովորել է Շամլուղի միջն.դպրոցում, ստացել է 8-ամյա կրթություն:Այնուհետև սովորել է Կիրովականի պրոֆ.տեխ.ուսումնարանում, ստացել է էլեկտրոզոդողի մասնագիտություն: 1977թ. զորակոչվել է Սովետական բանակ: Ծառայել է Կալինինգրադի մարզի Չերնախովսկ քաղաքում, այնուհետև Էստոնյայի Էմարի քաղաքում: Զորացրվելուց հետո վերադարձել է ծննդավայր, ամուսնացել է ունեցել է երկու դուստր և երկու որդի, դուստրերից մեկը, Կարինեն 1988-ի երկրաշարժի ժամանակ մնացել է Լենինականի փլատակների տակ:1988թ.-ից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: 1992թ. հունիսի սկզբին, մի խումբ ազատամարտիկների հետ մեկնել է Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղը պաշտպանելու, որտեղից և չի վերադարձել: Գարեգին Սարգսյանը համարվում է անհայտ կորած և նրա վառ հիշատակը նմում և մնալու է բոլորիս սրտում: