Երեքշաբթի, 24.06.2025, 12:53
Ողջույն Հյուր | RSS

ՇԱՄԼՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 168
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Մրցանակիրներ

 

  2016 թվականի նոյեմբերի 18-ին   ՎՊՄՀ - ում տեղի ունեցավ Հրաչյա Սարուխանին  նվիրված ասմունքի մրցույթ:
Մրցույթին մասնակցող աշակերտների թիվը 74-ն էր:Աշակերտները եկել էին Լոռու մարզի տարբեր համայնքներից,
իսկ մեր դպրոցը ներկայացրեց Լիանա Առաքելյանը, ով իր խրոխտ կեցվածքով, հպարտ նայվածքով և նուրբ նազանքով գերեց բոլորի սրտերը:
Լիանան ասմունքեց Հ.Սարուխանի <<Մենություն>> բանաստեղծությունը և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը:
Շնորհավորում  ենք  և  մաղթում ավելի  մեծ հաղթանակներ: 

     

                      ՄԵՆՈՒԹՅՈՒՆ    

ՈՒ մենություն, մենություն լուռ,
ՈՒ տաղտկալի մի ձանձրություն,
Մենության հետ գրկախառնված,
Ծիծաղում են ու քրքջում`
Լկտիաբար նայելով ինձ
Փողոցային էժանագին պոռնիկի պես,
Որոնց վրա նույնիսկ թքել չի ցանկանա
Երբեք կնոջ համ չտեսած տղամարդը:
Գժվում եմ ես , խելագարվում
Հենց նույն այդ ստոր պոռնիկների
Կազմակերպած մնջախաղից,
Որ դառնում է մնջախաղը իմ հոգեկան նժարների:
Իսկ կա° արդյոք գոնե մեկը,
Որ ապրում է մենության ու ձանձրույթի հետ
Հաշտ - համերաշխ
ՈՒ կնքում է պայմանագիր`
Մասնակցելով նրանց սարքած մութ դավերին.
Ես չեմ կարծում...
Իսկ թե նույնիսկ կան այդպիսիք,
Հապա դրանք տականքներ են ավելի ստոր,
Որոնց վրա նույնիսկ թքել չեն ցանկանում
Հենց իրենց իսկ դաշնակիցներ պոռնիկները:
Մի զարմացեք, կան այդպիսիք:
Թեև ինքս չեմ հավատում
ՈՒ չեմ ուզում հավատացնել,
Բայց այդպիսիք բնակվում են հենց մեր հոգում
ՈՒ խաղում են հենց մեր հոգու ամենազգաց կշեռքի հետ:
ՈՒ խաղում են այն նույն նժար - մնջախաղը,
Որ ավելի ճիշտ կլինի վերանվանենք ՊՈՌՆԿԱԽԱՂ:
Դե ուրեմն, ձեր այդ խաղի մասնակցության ցուցակներում
Իմ անվան մոտ մուգ թանաքով,
Ինչպես նաև` անջնջելի,
Դրեք հավերժ մի ԲԱՑԱԿԱ...
Քանզի խաղը դադարում է խաղ լինելուց,
Եթե խաղի մասնակիցը
Ստիպված է հարում խաղին:
ԵՎ բացի այդ` 
Ես էլ արդեն խաղ չեմ խաղում,
Նամանավանդ` ՊՈՌՆԿԱԽԱՂ...

        

Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2025  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Կայքի գործընկերները


© Հեղինակային իրավունքը Շամլուղի միջնակարգ դպրոցի © 2025
uCoz